Մեկնարկում է Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագիծ

Թուրքիա-Հայաստան, փորձի փոխանակում,     Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում ամիսներ առաջ սկսեց տրամադրել  Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից: Դրամաշնորհի շրջանակներում արդեն մի շարք մասնագետներ Թուրքիայից և Հայաստանից այցելել են հարևան երկիր: Այս ծրագիրը կշարունակվի մինչև սեպտեմբեր:

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ Դինքի հիմնադրամը գործարկել է ևս մեկ՝ Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագիծ: Այս ծրագրին մասնակցելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, որոնց հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում:

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն:

 Անկախ

Tags: , ,