Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում F խմբում հանդես եկող Արգենտինայի հավաքականը Բելու Օրիզոնտիում կայացած հանդիպումում 1:0 հաշվով հաշվով հաղթեց Իրանի թիմին:
Վերջինիս կազմում ամբողջ խաղն անցկացրեց Անդրանիկ Թեյմուրյանը: Նրա թիմն արժանի մրցակցություն ցույց տվեց և գնդակ բաց թողեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում:
Արգենտինայի հավաքականն ունի 6, իսկ Իրանի ընտրանին` 1 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
F խումբ (երկրորդ տուր)
Արգենտինա – Իրան՝ 1:0
Լիոնել Մեսի, 90+1
Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.
Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Ֆեդերիկո Ֆերնանդես, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Ֆերնանդո Գագո, Անխել Դի Մարիա (Լուկաս Բիլիա, 90+3), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Ռոդրիգո պալասիո, 77), Սերխիո Ագուերո (Էզեկյել Լավեսի, 77):
Իրան. Հագիգի, Հաջսաֆի (Հագիգի, 88), Սադեղի, Մոնտազերի, Պուլադի, Հոսեյնի, Նեկունամ, Դեժագահ (Ջահանբաշխ, 85), Շոջաեմ (Հեյդարի, 76), Անդրանիկ Թեյմուրյան, Գուհանեյադ:
Tags: սպորտ, ֆուտբոլ