Նուրի ալ Մալիքը պետք է հրաժարական տա. Նեչիրվան Բարզանի

barzani (1)  Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ Իրաքում ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքը հրաժարական տա: «Քանի դեռ ալ Մալիքը մնում է վարչապետի պաշտոնում, խնդիրները Իրաքում շարունակելու են ավելանալ: Նա պետք է հրաժարական տա»,-հայտարարել է Բարզանին:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ստեղծված ճգնաժամը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Բարզանիի խոսքերով՝ Էրբիլը 6 ամիս առաջ իրաքյան իշխանություններին զգուշացրել էր «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր հարձակման մասին: «Քրդերը արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի ալ Մալիքը միջոցներ ձեռնարկի, մասնավորապես մենք զգուշացրեցին Մոսուլի վրա սպասվող հարձակման մասին, սակայն նա չընդունեց մեր խորհուրուդը՝ պնդելով, որ ոչ մի խնդիր չի լինի»,-նշել է Բարզանին:

Անկախ

Tags: ,