Թուրքիայի Մերսին քաղաքում անցկացվել է թանթունի կոչվող ճաշատեսակի փառատոն: Թուրքական ավանդական այս ճաշատեսակը, որը տարածված է արևելյան մի շարք երկրներում, իրենից ներկայացնում է մանր կտրատված տապակած միս՝ համեմված լոլիկով և կանաչիով, որը մատուցվում է հացով կամ լավաշով:
Մերսինում՝ թանթունիի հայրենիքում, փառատոնի շրջանակներում այս ճաշատեսակի պատրաստման 10 վարպետներ ցուցադրել են իրենց հմտությունները: Փառատոնի ողջ հասույթը տրամադրվելու է Մերսինի սպորտային ակումբին, որն այս տարի հայտնվել է Սուպեր լիգայում: Տեղի բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել փառատոնի նկատմամբ, որն առաջին անգամ է անցկացվում Մերսինում: Թանթունիի տաղավարների մոտ մեծ հերթեր են գոյացել: Ի դեպ, թանթունին քաջ ծանոթ է նաև հայ գուրմաններին: Երևանի մի շարք հաստատություններում կարելի է համտեսել այս ճաշատեսակը:
Tags: թանթունի, թուրքիա
