Իրանի զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Մորթեզա Ռահմանի Մովահեդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակին (իրանական տոմարով 1393 թվականն է և այն սկսվել է մեր տոմարով 2014-ի մարտի 21-ին) 23 հազար 625 զբոսաշրջիկ է այցելել Իրան:
«Անցած տարվա համեմատությամբ` Իրան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն աճել է երեք անգամ»,- ասել է Իրանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարի տեղակալը:
Անցած տարի այս նույն ժամանակահատվածում Իրան այցելած զբոսաշրջիկների թիվը 7 հազար 495 մարդ է եղել:
Մորթեզա Ռահմանի Մովահեդին հավելել է, որ Իրան այցելած զբոսաշրջիկիներն մեծամասամբ եղել են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Կորեայից, Ճապոնիայից և Չինաստանից:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: զբոսաշրջիկներ, իրան