Իրանն ու Նոր Զելանդիան կընդլայնեն համագործակցությունը

Iran-New-ZealandԹեհրանում հանդիպել են Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը և Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին: Վերջինս հունիսի 21-ի երեկոյան ժամանել է Թեհրան, որպեսզի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:

Արտգործնախարարները նշել են, որ տնտեսական ոլորտում երկու երկրի միջև համագործակցություն ծավալելու համար առկա է մեծ ներուժ և  կարևորել են տնտեսական համագործակցությոան ծավալի ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, առավել քան երբևէ, կընդլայնվի համագործակցությունն Իրանի և Նոր Զելանդիայի միջև:

«Համայն աշխարհի համար կարևոր է Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների դրական հանգուցալուծումը,- հավելել է Նոր Զելանդիայի արտգործնախարարը:

Երկու երկրի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում` Իրաքում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված:

Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: , ,