Իրանական բանակը կանխել է քուրդ զինյալների իրանական տարածքում գրոհի իրականացման փորձը

iran armyԻրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրանական զորքերը չեզոքացրել են քուրդ գրոհայինների խումբը: Վերջինս փորձել  էր  իրանաիրաքյան սահմանը հատել և ներթափանցել Իրան:

«Ահաբեկիչների խումբը փորձել է հատել սահմանն ու ներթափանցել երկրի տարածք: Իրանցի զինծառայողների զգոնության շնորհիվ` նրանց դա չի հաջողվել», - հայտարարել է գեներալ Փուրդաստանը:

Սպանված գրոհայինների հստակ թվի մասին տեղեկություններ չկան:

Ահմադ Ռեզա Փուրդաստանը հավելել է, որ ծայրահեղականների խմբի մոտ մեծ քանակությամբ պայթուցիկներ են եղել, որոնք, ըստ երևույթին, նախատեսվել են Իրանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Քուրդ գրոհայինները «Փեժաք» խմբավորման անդամներ են եղել:

Անցած տասնամյակներում «Փեժաք» խմբավորման անդամները, ովքեր ԱՄՆ-ի  հովանու ներքո են գործում,  Իրանի սահմանային տարբեր շրջաններում բազմիցս ահաբեկչական գործողություններ են իրականացնել:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: ,