Ադրբեջանի Ազգային բանակի զինծառայող Օրհան Հաջիևը պայթել է Ղազախի ուղղությամբ տարածքում տեղակայված ականի վրա, որի հետևանքով վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Հաջիևը տեղափոխվել է ռազմական հոսպիտալ, նրա վիճակը ծանր է գնահատվում։ Սակայն նախարարությունից չեն տեղեկացրել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը:
Համաձայն “Դոկտրինա” ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի տվյալների՝ 2014թ.-ի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտում 38 մարդու կորուստ է գրանցվել, որոնցից 8-ը սպանվել է այսպես ասված “թշնամու” գնդակից, 3-ը պայթել է ականի վրա, 27-ը՝ մարտական պայմաններում: Այս նույն ժամանակահատվածում 63 մարդ վիրավորվել է:
Tags: ադրբեջան, բանակ