Հրապարակվել են Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները: ԳԹԿ-ից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ քննությանը մասնակցել է 5222 դիմորդ: Միջին գնահատականը 11,95 է: Մաթեմատիկայից անբավարար է ստացել 603 դիմորդ (11,55 տոկոս), 7,5-13 է ստացել 2756 դիմորդ (52,78 տոկոս), 13-18 է ստացել 1354 դիմորդ (25,93 տոկոս), 18-20 է ստացել 509 դիմորդ (9,75 տոկոս): Մաթեմատիկայից 20 բալ է ստացել 69 դիմորդ:
Նախորդ տարի Մաթեմատիկայի միջինը եղել է 11,97 , այս տարվանից 0,02 նիշով բարձր: Նախորդ տարի 32-ով ավել է եղել նաև 20 բալ ստացողների թիվը` 101 դիմորդ, : Փոխարենը, նախորդ տարի ավելի մեծ է եղել կտրվողների թիվը` 17 տոկոս (այս տարվանից 5,45 տոկոսով բարձր):
Tags: ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններ, ընդունելության միասնական քննություններ, միասնական քննություն