Ռիո դե Ժանեիրոյում ֆուտբոլասերները որոշել են գիշերել Կոպակաբանա լողափին (լուսանկարներ)

1     Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա: Այնուհանդերձ հենց Բրազիլիայում առաջնույունը մեծ դժգոհություն է առաջացրել: Ամեն օր բազմամարդ բողոքի ցույցեր են տեղի ունենում ՖԻՖԱ-ի դեմ, քանի որ առաջնության կազմակերպման համար ծախսված հսկայական գումարները կարելի էր օգտագործել երկրում գոյություն ունեցող կրթական, առողջապահական, կացարանային խնդիրների լուծման համար:

2   Սակայն ֆուտբոլի առաջնությունից շահողներն էլ քիչ չեն: Օրինակ՝ հյուրանոցների տերերը: «Ռադիկալը» գրում է, որ Բրազիլիայում այս օրերին հյուրանոցների գները բավական թանկ են: Այդ պատճառով էլ բազմաթիվ ֆուտբոլասերներ, չկարողանալով հարմար գնով հյուրանոց գտնել, հարցին հետաքրքիր լուծում են գտել: Այսպես Ռիո դե Ժանեիրոյի հայտնի Կոպակաբանա լողափը վերածվել է բաց երկնքի տակ գիշերակացի: Լողափին կարելի է տեսնել տարբեր երկրներից եկած ֆուտբոլի երկրպագուների, որոնք խաղերին տեղում հետևելու համար դիմել են նման քայլի և գիշերում են հենց լողափին:

 

Tags: ,