Ջոն Քերին ժամանել է Իրաք

Ջոն ՔերիԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցելությամբ ժամանել է Բաղդադ:

Այցի շրջանակներում նա կհանդիպի վարչապետ Նուրի Մալիկի և երկրի այլ քաղաքական ղեկավարների հետ սուննի զինյալների կողմից չդադարող հարձակումների մթնոլորտում: Այս մասին գրում է BBC-ն:

Հունիսի սկզբին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավեցին Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքը` Մոսուլը և այժմ վերահսկում են երկրի մեծ մասը:

Իրաքի իշխանությունները սպասում են, որ ԱՄՆ-ը, Եվրոպան և ՄԱԿ-ը  արագ գործողություններ կձեռնարկեն ճգնաժամը կարգավորելու համար, այդ թվում` օդային ռազմական հարվածներ:

Ավելի վաղ` ելույթ ունենալով Կահիրեյում` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման բռնության գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն Իրաքին, այլև ամբողջ աշխարհին:

Անկախ

Tags: , ,