Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող գույքի գույքագրումը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և պարբերաբար ներկայացնել քաղաքապետարանի ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքների ընթացքը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պարբերաբար հանրությանը իրազեկել բակերի բարեկարգման, խաղերի տեղադրման, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
