Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներին աջակցելու պատրաստակամությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը և հանդես եկել դրանց հետագա զարգացման օգտին:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը, կարծիքներ փոխանակելիս ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունն ամբողջական աջակցություն ցուցաբերել խնդրի խաղաղ կարգավորման որոնումների հարցում:
Tags: Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին