Կարակումներ անապատի կենտրոնում գտնվող վառվող խառնարանը կառավարության նախագծի շնորհիվ կարող է դառնալ Թուրքմենստանի նոր զբոսաշրջային կենտրոնը:
Դժոխքի դարպաս խոչվող խառնարանը գտնվում է մայրաքաղաք Աշխաբադից 270կմ հեռավորության վրա և առաջացել է սովետական գիտանականների կատարած հորատման կոպիտ սխալի պատճառով:
Թուրքմենստանի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներն այժմ հյուս ունեն, որ խառնարանը կօգնի մեծացնել զբոսաշրջիկների ներհոսքը, որը յուրաքանչյուր տարի կազմում է 12,000-15,000 մարդ:
Գազի հանքահորերի մեջ տեղակայված խառնարանն առաջացել է 1971թ-ին հորատման սարքի կործանման հետևանքով:
Գիտնականները, վախենալով, որ մեծ քանակությամբ մեթան գազի արտանետումները վնաս կհասցնեն մոտակա քաղաքին, որոշում են այրել այն՝ ակնկալելով, որ գազը կվառվի մի քանի օրվա ընթացքում:
Շուրջ չորս տասնամյակ անց խառնարանը դեռևս վառվում է, և յուրաքանչյուր տարի հարյուրավոր այցելուներ են գալիս այն տեսնելու: Երկրի կառավարությունն այժմ ցանկանում է խառնարանը վերածել զբոսաշրջային կենտրոնի:
Արկածախնդիրները կարող են կանգնել հենց խառնարանի եզրին, որը, չնայած փլուզման վտանգին, ցանկապատված չէ, իսկ ջերմաստիճանն այնտեղ հասնում է ավելի քան 50 աստիճանի:
Tags: զբոսաշրջություն, Թուրքմենստան