Honda, Mazda, Nissan ընկերությունները հետ են կանչել միլիոնավոր մեքենաներ

HondaHonda, Mazda և Nissan ընկերությունները Takata ընկերության արտադրած թերություններ ունեցող անվտանգության բարձիկների պատճառով ամբողջ աշխարհում հետ են կանչել միլիոնավոր մեքենաներ:

Մինչ երկուշաբթի օրը մեքենաների հետ կանչելը՝ որևէ դժբախտ պատահար չի գրանցվել այդ թերության պատճառով:

Honda Motor ընկերությունը անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով Հյուսիսային Ամերիկայում հետ է կանչել 2,03 միլիոն, իսկ Ճապոնիայում գրեթե 669,000 մեքենա: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները արտադրվել են 2000-2005թթ ընթացքում:

Honda-ն անցած տարի կրկին Takata-ի արտադրած անվտանգության բարձիկների պատճառով հետ էր կանչել մեկ միլիոն մեքենա:

Nissan Motor ընկերությունը ամբողջ աշխարհում հետ է կանչել 2001-2003թթ ընթացքում արտադրված 755,000 մեքենա, իսկ Mazda Motor ընկերությունը՝ 2002-2004թթ ընթացքում արտադրված շուրջ 160,000 մեքենա:

Honda-ի նման մյուս երկու ընկերությունները ևս անցած տարի փոքր քանակությամբ մեքենաներ էին հետ կանչել:

Toyota-ի խնդիրներ ունեցող մեքենաների մոդելները ներառում են Corolla-ն, Matrix-ը, Tundra-ն, Yaris-ը և Camry-ին: Honda-ի հետ կանչված մոդելները ներառում են Fit-ը, Element – ը և CR-V-ին, իսկ Nissan-ինը՝ Cube-ը, X-Trail-ը և Infiniti-ի մի քանի մոդելներ: Mazda-ի հետ կանչված մոդելներն են Atenza-ն և RX-8-ը:

 Անկախ

Tags: , , ,