Իրանցի կանայք Աշխարհի գավաթի խաղերը դիտում են տղամարդկանց հետ միասին

iran-women-soccer-fansԻրանում կանայք և տղամարդիկ հազվադեպ են հանրային կերպով սպորտային խաղեր դիտում, սակայն նման բան տեղի է ունեցել վերջին ոչ աշխատանքային օրերի ընթացքում, երբ մի շարք ռեստորաններ և սրճարաններ անտեսել էին Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը ցուցադրելու արգելքը:

Թեհրանի սրճարաններից մեկում Իրանի և Արգենտինայի միջև խաղը դիտելու ժամանակ գլխաշորով երիտասարդ կինը ամուր բռնել էր իր փեսացուի ձեռքը:

Մեկ այլ կին ժամանել էր իր երկու տղամարդ ընկերների հետ:

Սրճարանում գտնվող մյուս կանայք ուրախանում և ցուցմներ էին գոռում էկրանների ուղղությամբ:

Իրանի իշխանությունները 1979թ-ի Իսլամական հեղափոխությունից հետո արգելել են կանանց և տղամարդկանց միասին սպորտային խաղեր դիտել՝ դա համարելով ոչ իսլամական:

Անցած 35 տարիների ընթացքում ֆուտբոլային խաղերի հանդիսատեսը միայն տղամարդիկ են եղել:

Իրանում Մուհամեդ Խաթամի ղեկավարման տարիներին կանանց թույլ էին տվել ներկա գտնվել վոլեյբոլի խաղերին, սակայն դա կրկին արգելվել էր 2005թ-ին Մահմուդ Ահմադինեջադի իշխանության գալուց հետո:

Կանանց և տղամարդկանց  այս տարվա Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը  միասին դիտելու հնարավորություն չտալու համար  իշխանությունները նախազգուշացրել են ռետորաններին չհեռարձակել խաղերը:

 

Tags: ,