Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտվում է ԱՄՆ-ում, այսօր հուշանվեր է հանձնել իրենց հյուլընկալած նախագահ Բարաք Օբամային: Էրդողանի նվերը թերևս ավանդաբար շնորհվում է բարձրաստիճան շատ պաշտոնյաների: Օբաման թուրք վարչապետից ստացավ թուրք ծաղկանկարների կողմից պատրաստված սալիկ՝ իր անունով:
Ինչպես հաղորդում է «Anaolu» գործակալությունը՝ նախագահ Օբաման էլ իր հերթին Էրդողանին նվիրեց ԱՄՆ-ի խորհրդանիշը՝ հախճապակուց պատրաստված սպիտակագլուխ արծիվ: Հետաքրքրական է, որ Էրդողանի նվերը պատրաստել էին ԱՄՆ-ում բնակվող թուրք վարպետներ Յունուս Ուսլուն և Բարըշ Թաշերը:
Tags: ԱՄՆ, թուրքիա
