Մոսկվայում ձերբակալվել են 3 նեոնացիստներ, ովքեր մեղադրվում է ադրբեջանցու սպանության մեջ

սպանություն“Ռեստրուկտ” ռուսական ազգայնական շարժման մասնակից երեք ուսանողներ ձերբակալվել են Մոսկվայի հյուսիս-արևելքում Ադրբեջանի քաղաքացու սպանության կասկածանքով, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի քննչական գլխավոր վարչությանը:

“Քննության վարկածով` 2014թ. հունիսի 2-ին “Ռեստրուկտ” շարժման անդամ մեղադրյալները Մոսկվայի Սնեժնոյ փողոցում մարմնական վնասվածքներ են հասցրել Զաուր Ալիշևին, ով ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում”, – ասվում է  հաղորդագրության մեջ:

Այս հանցագործության մեջ կասկածանքով ձերբակալվել են մայրաքաղաքի բուհերի երեք ուսանողներ: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում: Ներկայում նրանք կալանքի տակ են:

 

Tags: , ,