Ալյասկայի շրջանում, Ալեուտյան կղզիների մոտ 8.0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Նիկոլսկու կղզիներից մինչև Ատտու կղզի հայտարարվել է ցունամիի վտանգ: Սենտ-Պոլ, Սենտ-Ջորջ, Ադակ ու Ատկա քաղաքներից, որոնք մերձափնյա շրջանում են գտնվում, տարհանվել են բնակիչները, հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 00:53-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մալիյ Սիտկին կղզուց հարավ-արևելք, ավելի քան 114 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հզոր երկրաշարժի ցնցումները զգացվել են Կամչատկայում:
Երեկ երեկոյան, հունիսի 23-ին ուժեղ` 7, 2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ:
Tags: Ալյասկա, երկրաշարժ