ԱՄՆ-ում մասշտաբային օպերացիա են անցկացրել մանկական մարմնավաճառության դեմ

92085295ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն համատեղ մասշտաբային օպերացիա են անցկացրել երեխաներին, որոնց հարկադրում են մարմնավաճառությամբ զբաղվել, ազատելու համար, հաղորդում է ԲիԲիսին:

Օպերացիայի ընթացքում հաջողվել է ազատել 168 երեխայի ու ձերբակալել 300 մարդու, որոնք կասկածվում են երեխաների սեքսուալ շահագործման մեջ:

Օպերացիան անց է կացվել Միացյալ նահանգների տարածքում գտնվող ավելի քան 100 քաղաքներում: Ի դեպ, օպերացիան տևել է 4 օր:

Անկախ

Tags: