Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավորը

image001Ս.թ. հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ  Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը: Այցի ընթացքում դատավոր Քոենաուերը կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաև նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ:

Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ:

Tags: