Իրանը նոր արբանյակներ կուղարկի տիեզերք

արբանայակԻրանի տիեզերական գործակալության փոխնախագահ Համիդ Ֆազելին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ շուտով երկրի ուղեծիր դուրս կբերվեն իրանական արտադրության «Շարիֆ Սաթ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակները:

«Մինչև տարեվերջ պատրաստ կլինի նաև «Նահիդ» արբանյակը: Նախատեսված է 2016-ին տիեզերք արձակել «Իրան Սաթ 1» արբանյակը, իսկ 2017-ին՝ «Իրան Սաթ 2» արբանյակը»,- ասել է Իրանի տիեզերական գործակալության փոխնախագահը:

Համիդ Ֆազելին հավելել է, որ, «Շարիֆ Սաթ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակները տիեզերք կուղարկվեն «Սաֆիր 1- Բի» արբանյակակիր հրթիռով:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին  Իրանը մեծ հաջողությունների է հասել գիտական և հետազոտական նպատակներով պատրաստված արբանյակներ տիեզերք ուղարկելու գործում:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: , ,