Աշխարհի շատ երկրներում գոյություն ունեցող «Մադամ Տյուսոյի» թանգարանի միակ և առաջին թուրքական օրինակը բացվել է Էսքիշեհիրում՝ «Յըլմազ Բյույուքերշենի մոմից արձանների թանգարանը»: Վերջինիս բացմանը մասնակցել են բազմաթիվ արվեստագետներ, լրագրողները, գրողներ, քաղաքացիներ:
«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ թանգարանի բոլոր արձանները պատրաստել է հենց Էսքիշեհիրի քաղաքապետ Յըլմազ Բյույուքերշենը: Թուրքական «Մադամ Տյուսոյում» տեղ են գտել պատմական դեմքեր, տեղական և արտասահմանյան նշանավոր անուններ՝ ընդհանուր առմամաբ 160 արձան: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տարբեր ժամանակաշրջանի արձանները, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կերպարները: «Մենք այնպիսի մարդկանց ենք մեծացրել, որոնցով հպարտանում ենք: Սակայն կարծում եմ, որ մեր պատմությանն ու նշանավոր դեմքերին առժանին չենք մատուցել: Մոմից արձանների միջոցով մարդիկ հանդիպում են պատմության և հայտնի անձանց հետ: Այդ պատճառով էլ սիրում եմ այս արվեստը: Հուսով եմ, որ իմ արած գործը ինքներս մեզ հետ հաշտվելու գործում թեկուզ և փոքր, սակայն որոշակի ներդրում կլինի»,-նշել է ստեղծագործ քաղաքապետը:
Tags: թուրքիա