Ոստիկանությունը կարգի է հրավիրել Մեքսիկայի թիմի ֆուտբոլային երկրպագուներին, երբ թիմի հաղթանկը տոնելու հավաքույթը վերածվել է անկարգության:
Կալիֆորռնիայի Հանթինգտոն Փարքում հավաքված հարյուրավոր երկրպագուներ խաղաղ կերպով նշում էին երկուշաբթի օրը Մեքսիկայի թիմի հաղթանակը, երբ նրանցից մեկ տասնյակ մարդիկ սկսել են մեքենաներ շարժել և շշեր նետել ոստիկանության ուղղությամբ:
Մեքսիկայի թիմը Խորվաթիային հաղթել էր 3-1 հաշվով՝ խմբային փուլից դուրս գալով Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:
Երկրպագուները Մեքսիկայի դրոշներով դուրս էին եկել Լոս Անջելեսի արվարձանային քաղաքներից մեկը, մինչ փողոցների մեքենաները փորձում էին նրանց կողքով զգուշորեն անցնել:
Ոստիկանությունը շուտով ժամանել է աստիճանաբար աղմկոտ դարձող հավաքույթը վերահսկելու համար:
Ոստիկանությունից երկու ժամ է պահանջվել ամբոխին վերահսկելու և ծանրաբեռնված փողոցից հեռացնելու համար, ձերբակալվել է չորս մարդ:
Tags: Լոս Անջելես, մեքսիկա, ֆուտբոլային երկրպագուներ