«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ջիհադ է հայտարարվել

shiraz Վերջին շաբաթների ընթացքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների հետևանքով մոտ 1 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Այսօր իրաքյան հայտնի այաթոլլահ Նասիր Մեքարիմ Շիրազին ֆեթվա է արձակել՝ սրբազան պատերազմ՝ ջիհադ հայտարարելով ահաբեկիչների դեմ: Ֆեթվայում ասված է, որ Իրաքի տարածքային ամբողջականության, այդ թվում սրբավայրերի և դամբարանների պաշտպանությունը իսլամի հետևորդների կարևոր խնդիրներից է:

Նշենք, որ այսօր Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել սահմանային իրաքյան Ալ Կաիմ շրջանի վրա: Արդյունքում 20 մարդ է զոհվել, 25 հոգի վիրավորվել է: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ օդային հարվածը հասցվել է խիտ բնակեցված տարածքների վրա: Տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի հնչել ոչ Իրաքից, ոչ էլ Սիրիայից:

Անկախ

Tags: , ,