Ջրածածկված ավտոմեքենան դուրս է բերվել
Մայիսի 19-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդն արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել “Մերսեդես” մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):
***
Օգնություն քաղաքացուն
Մայիսի 19-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը կուտակվել են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ. քաղաքացին չի կարողանում դուրս գալ խանութից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութի պատուհանի ճաղավանդակը և քաղաքացիների օգնությամբ 1993թ. ծնված Էմմա Թադևոսյանին դուրս են բերել խանութից: Վերջինս տեղափոխվել է “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Tags: եղանակը Հայաստանում