Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկիպահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացուգնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնվածԱրմեն Արթուրի Ավետիսյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Tags: զինվոր, Ղարաբաղ