Երթևեկության փոփոխություն` Երևանի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում

roadՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երևան քաղաքի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն։ Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթևեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով. – 1-ին կամ աջ եզրային երթևեկելի գոտուց կթույլատրվի  երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց կամ աջ` դեպի մարզահամերգային համալիր, – 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց, – 3-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց, կամ ձախ` դեպի Հալաբյան փողոց, –  4-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ձախ` դեպի Հալաբյան փողոց։ Ծիծեռնակաբերդի խճուղով Լենինգրադյան փողոց ուղղության ժամանակ վերը նշված առաջին գոտի մուտք գործած տրանսպորտային միջոցների վարորդներին կարգելվի աջ թևով վերադասավորվել այլ գոտի և ձախ շրջադարձ կատարել Հալաբյան փողոց։ Հալաբյան փողոց երթևեկելիս անհրաժեշտ է նախապես տեղադրված ուղղությունների նախնական ցուցիչի պահանջներին հետևելով` Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկել Շինարարների փողոց, այնուհետև Շինարարների փողոցի որևէ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել Հալաբյան փողոց։

Tags: