Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի 62LO217 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է և վարորդ` 1948թ. ծնված Ալեքսան Բոզինյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Բոզինյանին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Tags: ավտոպատահար