Լուիս Սուարեսը հնարավոր է կարգապահական տույժի ենթարկվի մրցակցին կծելու համար (տեսանյութ)

Chiellini- SuárezԱյսօր Լուիս Սուարեսին մեղադրել են ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հակառակորդին կծելու համար, ինչի պատճառով հնարավոր է նրան երկու տարի արգելեն ֆուտբոլ խաղալ:

Ուրուգվայի հարձակվողը մեղադրվում է Բրազիլիայում Իտալիայի թիմի պաշտպան Ջորջո Կելինի ուսը կծելու համար: Այս դեպքից 14 ամիս առաջ Սուարեսը ստիպված էր ներողություն խնդրել Բրիտանիայում կրկին նման բան անելու համար:

Այս առավոտ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հայտնել էր, որ իրենք գործ են բացել Լիվերպուլի խաղացող Սուարեսի դեմ և խնդրել են նրա թիմին ապացույցներ ներկայացնել:

Նրա մեղավորության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև շաբաթ օրը, երբ Ուրուգվայը կխաղա Կոլումբիայի դեմ:

ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ կիրառված արգելքը վերաբերվում է և՛ միջազգային, և՛ երկրի ներսում տեղի ունեցող խաղերին:

Երեկ բախումը տեղի էր ունեցել Բրազիլիայի Նատալ քաղաքի Arena das Dunas մարզադաշտում Իտալիա Ուրուգվայ լարված խաղի վերջին 15 րոպեների ընթացքում:

Երկու թիմերը պայքարում էին հաջորդ փուլ անցնելու համար, իսկ հաշիվը դեռևս 0-0 էր:

Ամեն դեպքում Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի աստղ Սուարեսը դեղին կամ կարմիր քարտ չի ստացել, և բախումից րոպեներ անց Ուրուգվայը հաշիվը դարձրել է 1-0՝ որակավորվելով մրցումների հաջորդ փուլերի համար:

Իտալիայի Յուվենտուս թիմում խաղացող Կելինին բարկացել է և պնդել, որ իրեն կծել են:

Անկախ

Tags: