Ծովայինը վստահեցնում է, որ 17 տարի ծառայել է Մարսի վրա

o_868613Ամերիկացի պաշտոնաթող ծովայինը ցնցող հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է, թե վերջին 1և տարին ծառայել է ոչ դես ոչ դեն` Մարսի վրա: Նախկին զինվորականի խոսքով, որը ներկայանում է որպես կապիտան Քեյ, իր  պարտականությունների մեջ է եղել մարդկանց այլմոլորակային հենակայանների պաշտպանությունը ոչ բարեհաճ տեղացիներից, հաղորդում է  Mirror-ը:

Նա պատմում է , որ տիեզերական  գաղտնի տորմիղի հրամանատարներից մեկն է եղել, որը պատկանում էր բազմազգ մի կազմակերպության` Earth Defense Force-ին (Երկրի պաշտպանության ծառայություն):

Ծառայության 17 տարիների ընթացքում նա  աշխատել է ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների հետ: Կապիտանի գլխավոր առաքելությունը եղել է 5 հետազոտական բազաների պաշտպանությունը Մարսը բնակեցրած ագրեսիվ «տեղաբնակներից»:

Մի քանի երկրների իշխանություններ ավելի քան 3 տարի նրան նախապատրաստել են այլմոլորակային ծառայության: Այդ ընթացքում նա սովորել է 3 տարբեր տեսակի տիեզերասարքեր ու  բազմաթիվ ռմբակոծիչներ վարել, որոնք հատուկ անօդ տարածության տարածության մեջ մարտական գործողությունների համար են կառուցվում: Ուսուցումը կատարվել է լուսնային գաղտնի հենակայանում` Lunar Operations Command: Իսկ քանի ծառայակիցներ կային հարցին նա չի պատասխանել:

«Ես հոգնել եմ ծառայությունից»,-խոստովանել է նա: Ղեկավարությունը նրա պաշտոնաթողության խնդրանքին ըմբռնումով է մոտեցել ու հրաժեշտի կապակցությամբ շքեղ հանդիսություն կազմակերպել, որին մասնակցել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոլադ Ռամսֆելդը:

Կապիտանի պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն, նա միակը չէ, որ վստահեցնում է, թե Մարսի վրա գաղտնի ռազմահենակայաններ կան: UFO TV  հեռուստաալիքը դրա մասին կեսժամանոց ֆիլմ է նկարահանել:

Անկախ

Tags: , ,