Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում F խմբի ներկայացուցիչներն անցկացրին վերջին տուրի խաղերը: Պայքարը կշարունակեն Արգենտինայի և Նիգերիայի հավաքականները:
Դուբլի հեղինակ դարձան արգենտինացի Լիոնել Մեսին և նիգերիացի Ահմեդ Մուսան: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մեսին:
Բոսնիայի ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Իրանի թիմի նկատմամբ:
Արգենտինայի հավաքականը վաստակեց 9 միավոր և խմբում առաջինն է: 4 միավոր հավաքած նիգերիացիները երկրորդն են: Բոսնիացիներն ունեն 3, իրանցիները՝ 1 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
F խումբ (երրորդ տուր)
Նիգերիա – Արգենտինա՝ 2:3
Ահմեդ Մուսա, 4, 47 – Լիոնել Մեսի, 3, 45+1, Մարկոս Ռոխո, 50
Բոսնիա և Հերցեգովինա – Իրան՝ 3:1
Էդին Ջեկո, 23, Միրելեմ Պյանիչ, 59, Ավդիա Վրսաևիչ, 83 – Ռեզա Գուհանեյադ, 82
Tags: սպորտ, ֆուտբոլ