35 մլն ֆունտ` թագավորական ընտանիքը պահելու համար

o_8006292013-2014 ֆինանսական տարում (ավարտվեց մարտի 31-ին), Եիսաբեթ II –ին ու նրա բազմաթիվ հարազատներին պահելը բրիտանացիների վրա նստեց 35,7 մլն ֆունտ ստեռլինգ (60,9 մլն դոլար): Դրա մասին ասվում է այսօր, Բուքինգհեմյան պալատի զեկույցում:

Այդպիսով, իրականում ստացվում է, որ թագավորական ընտանիքի ծախսերը նախորդ տարվա հաեմատությամբ աճել են 1,9 մլն ֆունտով կամ 5,7 տոկոսով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղի ԶԼՄ-ները արդեն հաշվարկել են, որ 2013/2014 ֆինանսական տարում միապետի համար յուրաքանչյուր բրիտանացի հարկատու 56 փենս է հատկացրել (մոտ 1 դոլար):

Բոլոր ծախսերի մոտ մեկ երրորդը թագավորական պալատների նորոգման ու սպասարկման վրա է գնացել: Դա գրեթե 50 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Ընդ որում, օգոստոսափառ ընտանիքը բացատրում է այդ փաստն այն հանգամանքով, ու ավարտել է «մեծաթիվ վաղեմի նախագծերը», ինչպես նաև` “վճարել է նախորդ տարվա պարտքերը»:

Ծախսերի մեծ մաս են կազմում ուղևորություններն ու այցելությունները: Անցած տարի, այդ նպատակի համար պետբյուջեից ծախսվել է 4,2 մլն ֆունտ: Միջոցների  էական մասը ծախսվել է արքայազն Չարլզի Աֆրիկա ու Մերձավոր Արևելք կատարած տևական պետական այցելությունների համար: Ընդհանուր թվով, թագավորական ընտանիքը 47 ուղևորություն է կատարել ինքնաթիռով, ուղղաթիռով, երկաթուղով ու ավտոմոբիլային տրանսպորտով:

«Մենք միշտ էլ ուշադիր ենք սեփական ծախսերի առումով ու ջանում ենք պետական միջոցները խելամիտ օգտագործել»,-հայտարարել է թագավորական տան պաշտոնական ներկայացուցիչ Ալան Ռիդը:»Ինձ թվում է, որ ներկա դրությամբ մեզ հաջողվում է պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը»,-ասել է նա:

Անկախ

Tags: ,