Վերջերս ՉԺՀ-ի Հունան նահանգում ոստիկանները փրկեցին 90-ամյա կնոջը, ում զավակները մատնել էին քաղցած մահվան: Մեկամսյա գերությունից հետո կինը կենդանի մումիայի տեսք է ունեցել:
MailOnline-ի տեղեկացմամբ, կնոջ դուստրն ու որդին հոգնել են իրենց մորը խնամելուց ու որոշել են նրա վախճանն արագացնել` զրկելով սննդից: Դաժան զավակները նրան փակել են ննջարանում ու մոռացել գոյության մասին:
Բարեբախտաբար, հարևանները, որոնք կասկածելի բան էին զգացել, բանտարկված կնոջը սկսել են կերակրել այն ժամանակ, երբ որդին ու դուստրը դուրս էի գալիս տնից: Հենց այդ օդանցքից նետված սննդի շնորհիվ էլ տատիկը կենդանի էր մնացել: Կնոջն օգնող մարդիկ չգիտեին նրա զավակների պլանների մասին, դրա համար էլ ոստիկանություն չէին դիմում: Սակայն, մեկ ամիս անց, նրանցից մեկը գլխի ընկավ, թե ինչ է կատարվում ու համացանցում անանուն հաղորդագրություն տեղադրեց, որում նկարագրում էր իր հարևանուհու վիճակը: Ներկայացված տեղեկությունը հետաքրքրեց ոստիկաններին ու նրանք որոշեցին ստուգել դրա իսկությունը:
Երբ օրենքի պահապանները ներս մտան տուն` ցնցվեցին անօգնական տատիկի տեսքից, որն ավելի շատ կենդանի մումիայի էր նման:
Նրա առաջին խոսքն էր` “Խնդրում եմ, կերակրեք ինձ, կերակրեք”:
Կինը շատ թույլ էր ու նրա խնամքից ազատվելու համար, զավակները սովի էին մատնել իրենց մորը: Չեն կերակրել ու նույնիսկ լոգասենյակ չեն թողել մտնի: Նրանք մտածում էին, որ քաղցից մայրը կմահանա, իսկ հետո բոլորին կասեն, որ նա ինքն է հրաժարվել սննդից: Ու եթե չլիներ անանուն այդ հաղորդագրությունը, ապա դաժան զավակներն իրենց մտահղացոմը հաջողությամբ կիրականացնեին:
Ներկայում նրանց մոր նկատմամբ մահափորձի մեղադրանք ներկայացվել:
Tags: Հունան նահանգ, ՉԺՀ, սով