Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների ընկերական հանդիպումը:
Խաղի 5-րդ րոպեին հաշիվը բացեց Կոնստանտին Կուչինսկին՝ 0:1: Երեք րոպե անց Էդգար Մովսիսյանը 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 14-րդ րոպեին Արթուր Սարամախան կրկին առաջ մղեց բելառուսներին՝ 1:2: 25-րդ րոպեին Եվգենի Բալը հաշիվը դարձրեց 1:3: Հանդիպման վերջին րոպեին Վիտալի Լիսակովիչը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 1:4:
Tags: սպորտ, ֆուտբոլ