Իսրայելը France 2-ից պահանջել է ուղղումներ մտցնել 2000-ի ռեպորտաժում

i (3)Իսրայելական իշխանությունները ֆրանսիական  France 2 հեռուստաընկերությունից պահանջել են ուղղումներ մտցնել 13-ամյա վաղեմության ռեպորտաժում:

2000-ի սեպտեմբերին France 2-ը ցուցադրեց 12-ամյա տղայի` Մուհամեդ ալ-Դուրի զոհվելու մասին մի սյուժե: Տղան ու նրա հայրը` Ջամալը,  Գազայի հատվածում հայտնվել էին հրաձգության մեջ: Տղան զոհվեց, իսկ նրա հայրը վիրավորվեց: Դա համընկավ այն փաստի հետ, որ այդ ժամանակ Իսրայելը հատուկ օպերացիա էր իրականացնում պաղեստինցիների դեմ: Դրանից հետո Մուհամեդին արաբները սկսեցին ընդունել որպես  նահատակ, իսկ France 2-ի ռեպորտաժը` ԶԼՄ-ների հակաիսրայելական քարոզի մի մաս:

Սկզբում Իսրայելը ներողություն խնդրեց պատահարի համար ալ-Դուրի ընտանիքից, սակայն հետո  պաղեստինյան զինյալներին մեղադրեց  տղայի  մահվան մեջ: Անցած սեպտեմբերին Իսրահելի կառավարության ղեկավար Նաթանյահուն հրամայեց տղայի մահվան պատճառները հետաքննել: 36-էջանոց զեկույցում  ասվում է, որ “իսրայելցի զինծառայողների` Մուհամեդ ալ-Դուրի վիրավորմանը մասնակցելու վերաբերյալ որևիցե ապացույց չկա”:

Tags: