Իրաքի գյուղացիները լքում են իրենց տները

mideast-iraqՀինգշաբթի առավոտյան Իրաքում հարյուրավոր գյուղացիներ սունի զինյալների առաջխաղացման պատճառով հեռացել են իրենց տներից՝ հավաքվելով ինքնավար Քուրդիստանի սահմանի մոտակայքում՝ հուսալով մուտք գործել համեմատաբար ապահով շրջան:

Ապաստան փնտրողների մեծ մասը Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաք Մոսուլի մոտակա գյուղերում բնակվող շիա թուրքմեններ են, որոնց վրա այս ամսվա սկզբներին հարձակվել էին Իրաքում հսկայական տարածքներ գրաված Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման զինյալները:

Չորեքշաբթի օրը Իրաքի հյուսիսային շրջանների քրիստոնեաներով բնակեցված գյուղերի դեմ հրետանային հարձակումների հետևանքով հազարավոր քրիստոնեաներ ևս լքել են իրենց տները՝ ապաստան փնտրելով Քուրդիստանի անկլավում:

Մինչ կեսօր բազմաթիվ գյուղացիների հաջողվել է մուտք գործել քրդական շրջան, այնուամենայնիվ, հարյուրավոր շիա փախստականներ դեռևս սպասում են սահմանի մյուս կողմը անցնելու համար:

Չորեքշաբթի օրը կառավարական ուժերը բախվել են Բալադի օդային ռազմաբազային սպառնացող սունի զինյալների հետ:

 Անկախ

Tags: