Նորոգման աշխատանքներն ավարտվել են Երևանի ևս մեկ մանկապարտեզում

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 154 մանկապարտեզ՝ օրերս ավարտված վերանորգումից հետո շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով։ Մի քանի փուլով նորոգված մանկապարտեզում 15 օր առաջ ավարտվել են վերջին փուլում ծրագրված՝ միջանցքների, աստիճանավանդակների ամբողջական նորոգման ու շենքի արտաքին հարդարման աշխատանքները։

«Մանկապարտեզի նորոգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Աշխատանքների ճիշտ ծրագրված հերթականության շնորհիվ մանկապարտեզը նորոգման օրերին էլ է աշխատել, բոլոր 4 խմբերն էլ հաճախել են»,- քաղաքապետի տեղակալին ներկայացրել է մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը։

001Այնուհետ, մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հրավիրել է դիտելու մանկապարտեզի ավագ խմբի սաների ավարտական հանդեսը։

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին քաղաքապետարանի կողմից նվերները՝ դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները, այս մանկապարտեզի ավագ սաներին հանձնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,