Իրանը միայնակ չի կարող պայքարել թմրադեղերի ապօրինի առևտրի դեմ

Թմրադեղերի դեմ պայքարԻրանի  ներքին գործերի նախարար  Ռահմանի  Ֆազլին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ թմրադեղերի ապօրինի շրջանառության  դեմ  պայքարում  Իրանի  անվտանգության  ուժերի աշխատակիցներն  անձնազոհ աշխատանք են կատարում, չնայած եվրոպական երկների կողմից տրամադրվող  ֆինանսական օգնությունը  չնչին  է։

Ռահման Ֆազլին ընդգծելով,  որ  Իրանը  մինչ  այժմ  թմրաբիզնեսի  դեմ  պայքարում    մեծ թվով զոհեր է ունեցել և  անհաշիվ  գումարներ  ծախսել, հայտնել է, որ Թեհրանը ցանկանում է, ոսրպեսզի Իրանի  ժողովրդի  մարդասիրական  գործունեությունը  արձագանք  գտնի  Եվրոպայում  և, ընդհանրապես,  ողջ աշխարհում։

«Հունիսի 1-ի Իրանում եվրոպական մի շարք  երկրների դեսպանները, Իրանի  արևելյան  շրջաններ այցելելով և ծանոթանալով  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ  պայքարում ուղղված քայլերին, խոստացել  են  այդ  մասին  մանրամասն  տեղեկություններ  փոխանցել  իրենց  երկրների պետական  այրերին»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Հավելենք, որ Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ » լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Tags: , ,