Մարզիե Աֆհամ. «Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել»

Մարզիե ԱֆհամԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, մեկնաբանելով Իրանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների գործունեության վերսկսումը,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են:

«Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել: Հուսով եմ, որ տվյալ ուղղությամբ աշխատանքները կարագացվեն«»,- հայտնել է մամուլի խասնակը:

Մարզիե Աֆհամը հավելել է, որ կան մի շարք չլուծված հարցեր, որոնք առնչվում են Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատճառված վնասին, որոնց շուրջը քննարկումներն արդեն իսկ սկսվել են:

Ուշագրավ է, որ օրերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հանգամանքները թույլ են տալիս խոսելու Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները վերսկսելու մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ծրագրում է Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատանքները վերսկսել նույն մակարդակով, ինչպես մինչև 2011-ի նոյեմբերն էր:

Այս ամենը կատարվում է Իրանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման ժամանակահատվածում, քանի որ Արևմուտքը ստիպված է դաշնակիցներ փնտրել Իրաքում թափ առնող սուննի զինյալների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Իրանում դեսպանությունը փակել էր 2011-ի վերջին, որից հետո Իրանի դիվանագետները վտարվել էին Մեծ Բրիտանիայից: Երկու պետություններն ավելի ուշ վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ 2014-ի փետրվարին Իրանը մասամբ վերաբացել է Մեծ Բրիտանիայում իր դեսպանատունը, որպեսզի հյուպատոսական ծառայություններ մատուցի:

Վերջին ամիսներին երկու երկրների կապերը զգալիորեն բարելավվել են:

Թերևս, պատճառն Իրանում նոր առաջնորդի իշխանության գալն է, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը միջազգային համաձայնության ձեռքբերումը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: , ,