Կծան Սուարեսը չի խաղա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Սուարես542830Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատժվեց: Նա որակազրկվեց 9 խաղով և Բրազիլիայում անցկացվող  ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո էլ չի մասնակցի ազգային հավաքականների խաղերի: Ֆուտբոլիստը  4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:

Անգլիական «Լիվերպուլի» խաղացողը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրի Ուրուգվայի և Իտալիայի հավաքականների մրցամարտի ժամանակ կծել էր  Թուրինի «Յուվենթուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի  ուսը:

Պատիժը կկիրառվի աշխարհի առաջնության Ուրուգվայի հավաքականի առաջիկա հանդիպումից: Սուարեսը 1/8 եզրափակիչում չի խաղա կոլումբացիների դեմ: Սուարեսը տուգանք կվճարի 100 հազար շվեյցարական ֆրանկ:

Հարձակվողը 4 ամսով  ընդհանրապես հեռացվել է ֆուտբոլից և չի կարող մարզվել թիմակիցների հետ, այցելել մարզադաշտ:

Հավելենք, որ Սուարեսը նույնատիպ արարք էր թույլ տվել 2013-ին, Անգլիայի առաջնության շրջանակում կայացած խաղում նա կծել էր Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչին, որից հետո  որակազրկվել էր 10 խաղով:

Tags: ,