Իտալիայի ֆուտբոլային թիմի պաշտպանին կծելուց հետո Լուիս Սուարեսին չորս ամսով արգելել են մասնակցել որևէ ֆուտբոլային մրցման, ինչպես նաև ՖԻՖԱ-ի ինը միջազգային մրցումների:
ՖԻՖԱ-ն այս որոշումը կայացրել է հրապարակված տեսնյութը ուսումնասիրելուց հետո, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Աշխարհի առաջնության ժամանակ Ուրուգվայի հարձակվող Սուարեսը կծում Իտալիայի թիմի պաշտպան Ջորջո Կելինի ուսը:
Սա նշանակում է, որ նա չի մասնակցի Աշխարհի առաջնության մյուս խաղերին՝ ներառյալ շաբաթ օրը տեղի ունենալիք Ուրուգվայ- Կոլումբիա հանդիպմանը, ինչպես նաև բաց կթողնի Պրեմիեր լիգայի հաջրոդ սեզոնի սկզբնական խաղերը:
Չորս ամիս արգելքը նշանակում է, որ Սուարեսը մինչև հոկտեմբերի 26-ը չի կարողանա խաղալ իր ակումբի՝ Լիվերպուլի համար:
Բոլոր ֆուտբոլային խաղերին մասնակցելուց բացի՝ ՖԻՖԱ-ն Սուարեսին արգելել է նույնիսկ մտնել Աշխարհի առաջնության որևէ մարզադաշտ:
Նա նաև մինչև հոկտեմբերի վերջ չի կարողանա մարզվել Լիվերպուլի հետ:
Նրան նաև տուգանել են 65,000 եվրոյի չափով:
Tags: ՖԻՖԱ, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն