Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայից վերադառնում է տուն

ա00000578Բրազիլիայում  ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Ռուսաստանի ներկայացուցիչների: H խմբից, որում այդ երկրի ներկայացուցիչներն էին, պայքարը կշարունակեն Բելգիայի և Ալժիրի հավաքականները: Ի դեպ, վերջիններս խմբային մրցաշարի վերջին` 3-րդ տուրում 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը ռուսաստանցիների հետ և առաջին անգամ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:

Բելգիացիները 1:0 հաշվով  հաղթեցին Հարավային Կորեայի ներկայացուցիչներին և 100 տոկոսանոց արդյունքով` 9 միավորով գրավեցին առաջին տեղը: Նրանք  1/8 եզրափակիչում կմրցեն G խմբում երկրորդը ճանաչված ամերիկացիների հետ: 4 միավորով երկրրդ տեղը գրաված  Ալժիրի ընտրանին կխաղա  G խմբի հաղթող Գերմանիայի թիմի հետ:

Ռուսաստանի հավաքականն ունի 2 միավոր, իսկ կորեացիները 1 միավորով եզրափակեցին աղյւսակը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

H խումբ (երրորդ տուր}

 

Ալժիր – Ռուսաստան` 1:1 

Իսլամ Սլիմանի, – 60 – Ալեքսանդր Կոկորին, 6

 

Հարավային Կորեա – Բելգիա՝ 0:1

Յան Վերտոնգեն, 78

Հեռացում՝ Ստիվեն Դեֆուր, 45 (Բելգիա)

Tags: ,