Գերմանիայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները պահանջել են Բեռլինում գերմանական «Gaffel» գարեջուր թողարկող ընկերությանը դադարեցնել Իրանի դրոշի պատկերով պիտակով գարեջրի արտադրությունը, քանի որ դա վիրավորում է իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները:
Բեռլինում գերմանական գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով այդ մեղադրանքներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներողություն են հայտնել և տեղեկացրել, որ այսուհետ կդադարեցնեն Իրանի դրոշը կրող պիտակով գարեջրի վաճառքը:
«Մենք չգիտեինք, որ իրանական դրոշը կրոնական խորհրդանիշ է, և բնավ չէինք ցանկացել վիրավորել իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները»,- ասել են գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները:
Նրանք հավելել են, որ ընկերությունն արդեն քայլեր է ձեռնարկել հավաքելու Իրանի դրոշը կրող պիտակներով գարեջրի շշերը և դադարեցրել է դրանց տարածումը:
Տեղեկացնենք, որ գերմանական գարեջուր արտադրող ընկերությունը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին թողարկել է մասնակից երկրների դրոշները պատկերող պիտակներով գարեջուր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: «Gaffel» գարեջուր, դրոշ, Իրանի