Պորոշենկոն Եվրամիության հետ ասոցացման տնտեսական համաձայնագիր է ստորագրել

1344-390x290 (1)Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Մոլդովայի կառավարության ղեկավար Յուրի Լյանկեն տնտեսական համաձայնագիր են կնքել ԵՄ-ի հետ ասոցացման  ու ազատ առևտրի վերաբերյալ, հաղորդում է РБК-ն:

Պորոշենկոյի կարծիքով, համաձայնագիրը «ոչ միայն տնտեսական հարց է, այլև հավատ» եվրոպական երազանքի հանդեպ, որի համար «մարդիկ կյանք ու առողջություն են զոհաբերել»:

«Երբ ինձ հարցրին, թե ինչպիսին է ձեր  նախագահական բարեփոխման մոդելը, ինձ համար շատ հեշտ էր պատասխանելը. ասոցացման համաձայնագիրը: Ամեն ինչ այնտեղ կա:Ու մենք սկսում ենք համաձայնագիրը կատարել անմիջապես: Անմիջապես ստորագրւմից հետո: Վերջին տեսակետը հատկապես կարևոր է այն համատեքստում, որ Ուկրաինան կանգնել է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման ու քաղաքական ասոցացման նույն ուղու վրա: Այն հնարավորությունը, որ ունենք, անպայման կօգտագործենք: Բարեփոխումները հասունացել, գերհասունացել են :

Իր հերթին Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը նշել է, որ ոչ վիզային ռեժիմը Եվրոպան ավելի կմոտեցնի Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: «Այդ համաձայնագրերում ոչ մի այնպիսի բան չկա, որը վնասի Ռուսաստանին: Դրանք ուղղված են հետագա զարգացմանն ու ծաղկմանը»,-ասել է նա:

Ուկրաինայի ու ԵՄ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է մարտի 21-ին, Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովում:

Tags: ,