23-ամյա նիգերիացի երգչուհի Ադոկիյե Կիրիան սկանդալային հարցազրույց է տվել: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կուսությունը զոհաբերել «Բոկո հարամ խմբավորման» զինյալներին, եթե նրանք ազատ արձակեն ապրիլին առևանգված աշակերտուհիներին: Նրա այս խոսքերը երկրպագուների մեջ տարակարծությունների տեղիք են տվել:
«Այդ ամենը խիստ անարդարացի է: Ես կուզենայի ինձ առաջարկել աշակերտուհիների փոխարեն: Նրանք ընդամենը 12-15 տարեկան են, ես շատ ավելի մեծ եմ ու փորձառու: Եթե անգամ ամեն գիշեր ինձ մոտ 10-12 տղամարդ գա, ապա ես կկարողանամ գլուխ հանել»,-հայտարարել է երգչուհին` Vanguard-ին տված հարցազրույցում: Դրա մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Չնայած նման համարձակ հայտարարությանը, երգչուհին իր հասցեին բլոգերների քննադատությանն է արժանացել: «Այդ աղջիկը ցանկանում է հռչակվել տասնյակ երեխաների ողբերգության վրա: Վրդովվեցուցիչ է»,-գրում են թվիթերի օգտատերերը: Նրանցից շատերը վստահ են, որ 23-ամյա աստղը փորձում է ուշադրությունը հրավիրել իր վրա` «Բոկո հարամի» ահաբեկիչների սարսափելի հանցագործության հաշվին»:
Tags: կուսություն, Նիգերիա