Դուբայի ստոմատոլոգները ստեղծել են «աշխարհում ամենաթանկարժեք ժպիտը»

pic_d23d1199a3581a031b3c85080183a43dԴուբայի Liberty Dental Clinic կլինիկայում մատուցվող ծառայությունների ցանկում ներառել են նաև  «աշխարհում ամենաթանկարժեք ժպիտը», հաղորդում է Luxurylaunches-ը: Ոսկյա գրիլզերն (դեկորատիվ հանովի ատամներ) ամբողջությամբ դրվագված են ադամանդներով: Արժեքը 153 հազար դոլար է: Նորույթը ստեղծողները դիմել են այն Գինեսի գրքում ներառելու հայցով:

«Աշխարհում ամենաթանկարժեք ժպիտը» պատրաստվում է հատուկ պատվերով: Մեկ  գրիլզի  համար նախատեսված է օգտագործել 10 գ, ոսկի ու 160 ադամանդ` 2,5 կարատ ընդհանուր քաշով: Կլինիկայի ղեկավարությունը հաղորդել է, որ ոսկին ու ադամանդը Միջազգային հեմոլոգիական ինստիտուտի որակի սերթիֆիկատ ունեն:

Կլինիկայի ստոմատոլոգները պատմել են, որ նորույթը կրելու համար բերանի խոռոչի նախնական մշակում չի պահանջվում (ատամի տաշում, իմպլանտի տեղադրում և այլն): Կլինիկայի բժիշկները նշել են, որ խորհուրդ չեն տալիս այն ուտելու ժամանակ հագնել: Նշել են նաև, որ այդ աքսեսուարը միայն դեկորատիվ ֆունկցիա ունի ու նախատեսված է ժամանակավոր կրելու համար (օրինակ` ֆոտոսեսիայի կամ էլ երեկույթների ժամանակ):

«Աշխարհի ամենաթանկարժեք ժպիտի» վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի մանուկներին` բարեգործական նպատակով:

Ի դեպ, «տոմատոլոգիական պաճուճանքը» արդեն շոու բիզնեսում  տեղ ունեցել է  դեռևս 2 տարի առաջ: Ոսկե գրիլզերով հանդես են եկել, Մադոնան, Ռիհանան, Լեդի Գագան ու Բեյոնսեն:

Անկախ

Tags: , ,