Հակառակորդը կանաչ լուսարձակներ է նետել հայկական դիրքերի ուղղությամբ` առավել տեսանելի դարձնելով խրամատները

Movses1-420x279Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին այս պահին հարաբերական անդորր է: Տավուշի մարզի Այգեպար համայնքի բնակիչներից մեկը` Դավիթը, Անկախ-ի թղթակցին ասել է, որ գիշերային կրակոցներից հետո այս պահին խաղաղ է, չնայած առավոտյան ավտոմատից մի քանի անգամ կրակել են:
Նա նաև նշեց, որ երեկ հակառակորդը կանաչ լուսարձակներ է նետել հայկական դիրքերի ուղղությամբ` լուսավորելով և առավել տեսանելի դարձնելով խրամատները, որպեսզի ավելի հարմար լինի գնդակոծելը: «Դե մութ էր, դրա համար հրթիռներ են արձակել: Հիմա նայես` Այգեպարի ու ադրբեջանական Ալիբեյլիի արանքը, այսինքն` պոստերի արանքը, ամբողջութամբ ծխի մեջ է»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ մինչև ուշ գիշեր, հակառակորդը գնդակոծել էր Շամշադինի սահմանամերձ գյուղերը:

 

Tags: ,