Ադրբեջանցի օլիգարխը քար է քցում ֆրանսիական ֆուտբոլային ակումբի բախտի վրա

1Ֆրանսիական “Լանս” ֆուտբոլային ակումբը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, առաջին լիգա մուտք չի գործել: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժերվե Մարտելը, տեղեկացնում է “Հագին” կայքը:

Պատճառն այն էր, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների վերահսկողական հանձնաժողովը չի հաստատել ակումբի բյուջեն առաջիկա սեզոնի համար: Ժերվե Մարտելը հանձնաժողովին ներկայացրել է 43 միլիոնանոց բյուջե, սակայն վերջինս հավելյալ երաշխիքներ է պահանջել: 15-20 միլիոն եվրոն ակումբի բյուջե պետք է ներդներ հենց Հաֆիզ Մամեդովը: Այդ նպատակով նա մայիսին ժամանել էր Ֆրանսիա և 17 միլիոն եվրո տրամադրելու մասին փաստաթուղթ ստորագրել:

Սակայն հանձնաժողովը պահանջել է, որպեսզի գումարը մինչև հունիսի 25-ը փոխանցվի ակումբի հաշվին: Այդ կապակցությամբ Ժերվե Մարտելն անցյալ շաբաթվա վերջին մեկնել է Բաքու և հանդիպել Հաֆիզ Մամեդովի հետ, սակայն Ֆրանսիա է վերադարձել ձեռնունայն:

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ժերվե Մարտելը հայտարարել է, որ “Հաֆկան” ֆինանսական ճգնաժամի մեջ է, սակայն խոստացել է հուլիսի սկզբին 10 մլն եվրո տրամադրել:

Նշենք, որ Հաֆիզ Մամեդովի բիզնես-կայսրությունը Ադրբեջանում վերջին ժամանակներում ճգնաժամ է ապրում: Չնայած դրան՝ օլիգարխն անցյալ ամիսների ընթացքում 50 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերելց ամենահին ֆուտբոլային ակումբներից “Շեֆիլդ Ուենսդեյ” ֆուտբոլային ակումբը:

 

Անկախ

Tags: ,