Թուրքիայում, Ուրգյուլ քաղաքից ոչ հեռու, այսօր վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներով օդապարիկը: Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ 18-ը վիրավորվել են: Բոլոր տուժածները տեղափոխվել են Նևշեհիրի և Կայսերիի հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները: Առայժմ հայտնի է, որ 300 մետր բարձրության վրա օդապարիկը հարվածել է մեկ այլ օդապարիկի:Արդյունքում նրանցից մեկը կորցրել է հավասարակշռությունը և սկսել արագ իջնել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կապադովկիայում օդապարիկներով տուրերը հայտնի են: Շատ զբոսաշրջիկներ Թուրքիա են մեկնում հատուկ այդ ճամփորդությոն համար:
Tags: թուրքիա